2023-07-14 16:26
Լրատվական գործակալություններ
Երևանում ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն արցախցիների
Ի աջակցություն արցախցիների Երևանում ևս հավաք է կազմակերպվել։ Հանուն Արցախի ու արցախցիների՝ այս կարգախոսով քաղաքացիները հավաքվել են Երևանի կենտրոնում։
Նշենք, որ երեկվանից Արցախում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք. պահանջում են ապաշրջանակել Արցախն ու ստեղծված ծայրահեղ ճգնաժամից դուրս գալու համար քայլեր կատարել։ Հավաքի մասնակիցների մի մասը ուղևորվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նստավայր՝ պահանջելու խաղաղապահների կողմից քայլեր, որպեսզի ապահովվի արցախցիների անվտանգությունն ու ապրելու իրավունքը։
«Փաստինֆո»