ՉԺՀ ԱԳՆ. Չինաստանը հիշում է Հարավսլավիայի ռմբակոծության համար ՆԱՏՕ-ի «արյան պարտքի» մասին

Չինաստանը հիշում է Հարավսլավիայի ռմբակոծության համար ՆԱՏՕ-ի «արյան պարտքի» մասին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։

ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը քննադատել է հայտարարությունը և ի պատասխան հիշեցրել 1999 թվականին Հարավսլավիայի ռմբակոծությունների մասին:

«Մենք չենք մոռացել ՆԱՏՕ-ի արյան պարտքի մասին՝ Հարավսլավիայում Չինաստանի դեսպանատան ռմբակոծության համար։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները չեն ողջունում ռազմական մեքենան, առավել ևս ՝ «ՆԱՏՕ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարբերակը», որը հրահրում է բլոկային առճակատում կամ նոր սառը պատերազմ»,-գրել է ՉԺՀ ԱԳՆ-ն Twitter-ում:

News.am