2023-07-15 20:48
Լրատվական գործակալություններ
Համաժողովրդական հանրահավաք Արցախում. պահանջում են բացել կյանքի ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախում այսօր՝ հուլիսի 15-ին, շարունակվում է նախօրեին մեկնարկած համաժողովրդական շարժումը:
Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում արցախցիներ են հավաքվել:
Շարժման մեկնարկի մասին հուլիսի 13-ի երեկոյան հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:
News.am