2023-07-17 09:30
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Խաղաղապահները հրադադարի 1 խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա