Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը գիշերը դարձյալ սադրանքի է դիել` կրակելով Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 17-ին՝ ժամը 00:05 -01:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիա