Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից հետո երկաթուղային երթևեկությունը վերսկսվել է

Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահարից հետո երկաթուղային երթևեկությունը վերսկսվել է։ «Սիմֆերոպոլ-Մոսկվա» գնացքը մեկնել է Կրասնոդարի երկրամաս։ Այս մասին հայտնում է Ղրիմի օպերշտաբը։

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի կողմից 145-րդ հենակետի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի երկայնքով երթևեկության դադարեցման մասին:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ միջադեպի հետևանքով մահացել է ամուսնական զույգ, իսկ նրանց անչափահաս դուստրը հոսպիտալացվել է:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները։

Արտակարգ պատահարի պատճառով Ղրիմի կամրջի վրա` թերակղզու կողմից, մեքենաների խցանում է առաջացել: Դեպի Ղրիմ լաստանավերի աշխատանքը նույնպես դադարեցվել է։

Sputnik Արմենիա