Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի ապաշրջափակման պահանջով ակցիայի մասնակիցները քայլերթով հասան ՌԴ դեսպանատան դիմաց։
Նրանք հիշեցրին օրեր առաջ Արցախում տեղի ունեցած դեպքը, երբ Մարտակերտի շրջանում 3 և 6 տարեկան երեխաների էին մահացել։
«Մայրը երեխաներին մենակ էր թողել էր ճարահատյալ, նա գնացել էր, որպեսզի կտրոնով շաքարավազ և ձեթ բերի, որ շրջափակման մեջ գտնվող երեխանները սնունդ ունենան։ 21-րդ դարն է, էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք` կյանքի ճանապարհը (Լաչինի միջանցքը) պետք է բացվի»,– ասաց ակցիայի մասնակից Ադելինա Ավետիսյանը։
Ակցիայի մասնակիցները վերջում նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանատան աշխատակիցներին` պահանջելով ուշադրություն դարձնել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքացիները ակցիա էին իրականացնում Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։
Հիշեցնենք` ըստ ԶԼՄ–ների` երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։
Sputnik Արմենիա