2023-07-17 18:13
Լրատվական գործակալություններ
Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մատենադարանի լրատվական բաժնից:
Նշենք, որ «Մատենադարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ էր հայտարարել հունիսի 26-ին։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Ավելի ուշ Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։