2023-07-18 09:01
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Խաղաղապահները հրադադարի մեկ խախտում են արձանագրել ԼՂ-ում
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա