2023-07-18 11:33
Լրատվական գործակալություններ
Արցախի պետնախարար․ Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից:
Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»:
Aysor.am