«ՌԻԴ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. «ՄԵՆՔ ՔԱՋ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր ընկերության անունը ՌԻԴ է։ Շատ ջրեր են հոսել այն օրից ,երբ մենք ցանկացանք, վերջապես, սկսել ներդրումները մեր, իսկ Հայրենիքում։ Ասում եմ շատ ջրեր նկատի ունենալով իրադարձությունները։ Դժբախտաբար մեր ժամանակներում նրանք իրար հաջորդում են այնպես, կարծես թե կատաղել են միայն այն բանից, որ ժամանակն ոչ մի կերպ չի վերջանում,չնայած նրան,որ երևույթների մեջ մի գրամ բարություն էլ չի մնացել։ Եվ չարությունը ամեն ջանք թափում է, որ վերջ տա մեր գոյությանը։
ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵԿԱՆՔ ԴԵՌ 2018-ԻՆ։ Մեր ամենալավ ծրագրերն էին՝ «Արագած նախագծ» -ամառային և ձմեռային հանգստավայր։ «Մանկական երկաթուղի» - արդիականացված մանկական այգի։ «Կոնդ» թաղամասի սկզբունքային մի ծրագիր, ճոպանուղիները, որպես քաղաքային տրանսպորտի մի ձև և այլն,և այլն, և այլն։
Այսօր արդեն 2023 թվականն է։ Խոսելով մեր անցած բազմաչարչար ճանապարհի մասին պիտի ասենք ,որ մեզ ընկճող չի լինելու։ Երևի, այն պատճառով, որ մենք քաջ գիտակցում ենք , որ ամեն բանանում ենք հայրենիքի համար։
Եվ այսպես 2018 թվականին մենք մեր նախագծերը ցույց տվեցինք վարչապետին և ստացանք նրա հավանությունը։
Արագածի ծրագրով ստորագրվեց կառավարության անունից մեմորանդում: Այս համաձայնագրով մենք մեր պարտականությունները կատարեցինք ,իսկ կառավարությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն մեջ բերեց մրցույթ։ Պարզ էր,որ մեր ծրագիրը հայտնվել էր ուրիշների ձեռքում։ Եվ որովհետև քաղաքաշինության կոմիտեն էր նրանց մեջտեղ բերել պարզ էր ,որ նրա այն ժամանակվա կոմիտեի նախագահը Կուրշավելում լինելուց հետո, ասենք այսպես, անփույթ էր գտնվել և, իհարկե, նույնիսկ իմանալով,որ մենք ունենք մեմորանդում կառավարության հետ գործ էր բռնել Սարկիսովների և այդ Պասկալի հետ։
Պասկալի բանսարկությունները
Սույն թվականի հունիսի վերջին «Ազատություն ռադիոկայան» հայկական լրատվական կայքում ռեպորտաժ էր հրապարակվել Արագած լեռան վրա լեռնադահուկային կենտրոնի նախագծի մասին: Սա արդեն, այսպես կոչված, առաջին «պատմվածքը» չէ «Արագած նախագծի» մասին, որտեղ մեր ընկերությունը ներկայացվում է բացառապես բացասական կողմից։ Փորձենք հասկանալ ամեն ինչ:
Տեսանյութում տեսնում ենք ոմն պարոն Պասկալ դը Տիերսանի ելույթը ։ Ո՞վ է նա: Արդյո՞ք նա սկզբունքորեն իրավունք ունի եզրակացություններ անել «Արագած» առողջարանի վերաբերյալ: Սկսենք ամենապարզից՝ բացելով S3V-ի բավականին տարօրինակ կայքը, որի նախագահ է իրեն ներկայացնում պարոն Պասկալը(ի դեպ, արդյո՞ք լրագրողի համար այդքան դժվար էր բացել տվյալ կայքը: Իհարկե, դժվար չէր, ուղղակի նա չի ուզեցել դա անել)։ Կայքից տեղեկանում ենք, որ այս կազմակերպությունը զբաղվում է Ֆրանսիայի որոշ լեռնադահուկային հանգստավայրերի տոմսերի վաճառքով: Պարզ ասած՝ ընկերությունը տոմսարկղ է: Ֆրանսիական և բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ 2021 թվականին Պասկալը հայտնվել է աղմկահարույց հետաքննության կենտրոնում և նույնիսկ ձերբակալվել է ֆրանսիական ոստիկանության կողմից՝ ֆրանսիական հայտնի առողջարանների տոմսերի ապօրինի վաճառքի համար:
Ակամայից հարց է առաջանում՝ ինչու՞ «Ազատություն ռադիոկայան»-ի հարգարժան թղթակից Նանե Սահակյանն իր ռեպորտաժում չի ներկայացրել խաբեբա Դը Տիերսանի «խայտաբղետ քրեական» կենսագրության մասին տեղեկությունը։ Եվ կրկին հարց է առաջանում՝ արդյո՞ք վատնման և հափշտակության մեջ կասկածվող պարոն Պասկալն իրավունք ունի եզրակացություններ տալ էկո-գյուղատնտեսական, լեռնադահուկային, առողջարանային, հանգստի և ամառային մարզաձևերի համալիր կենտրոնի նախագծման, կառուցման և զարգացման վերաբերյալ:
1974 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԻՆՍԲՐՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ 2 տարին մեկ անցկացվում է աշխարհահռչակ Interalpin ցուցահանդես-տոնավաճառը, որը ներկայացնում է աշխարհի լեռնադահուկային արդյունաբերության առաջատարներին, որոնք են ավստրիական Doppelmayr - ը, Pisten Bully-ը, Axess-ը և Skidata-ն, իտալական HTI խումբը, Leitner-ը, ֆրանսիական Poma-ն, շվեյցարական Bartholet-ը և նախագծողներ՝ ֆրանսիական MDP-ն ու կանադական Ecosign-ը (միայն թե այս ցուցահանդեսին ներկայացված չէր պարոն Դը Տիերսանի ընկերության տաղավարը, նա այնտեղ հայտնվեց միայն մեր խնդրանքից հետո)։ Interalpin - ը լավագույն միջոցառումն է տվյալ ոլորտի զարգացման մասնագետների հանդիպումների և քննարկումների համար: Մեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են բազմաթիվ առաջատար ընկերությունների հետ այս ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում: Լեռնադահուկային ոլորտի ամենահայտնի ներկայացուցիչներից շատերը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և ցանկություն հայտնեցին Արագածում մասնակցել մեր նախագծին: Իսկ մենք բաց էինք բոլորի, այդ թվում ՝«ինքնահռչակ փորձագետ» պարոն Պասկալի հետ շփվելու համար ։ Մենք հանդիպեցինք նաև նրա հետ և ցույց տվեցինք մեր նախնական նախագիծը 120 թերթով։ Դրանից հետո պարոն դը Տիերսանը, տեսնելով մեր ընկերության մտադրությունների ողջ լրջությունը և հետևողականությունը Արագած ծրագրի փուլային իրականացման գործընթացում, անսպասելիորեն թաքնվեց և անհետացավ բանակցություններից:
Պոտենցիալ նախագծողներից մեկի ՝ ֆրանսիական MDP ընկերության նախագահ և հիմնադիր Էնթոնի Ջուլիանի հետ գործնական քննարկման ժամանակ հարցրեցինք, թե ո՞վ է նրա համար պարոն Պասկալը։
Ներկայացնում ենք մեր նամակագրությունը MDP Ֆրանսիական ընկերության հետ, որը հիշում եք պարոն Պասկալը ներկայացնում էր որպես նշան իր պրոֆեսիոնալիզմի մասին։
Նա պատասխանեց, որ իր հաճախորդն է։ Փաստորեն, ձեր մեծ պրոֆեսիոնալը պարզապես միջնորդ է, իսկ ավելի ճիշտ է ասել ՝խաբեբա։ Ուրիշ ի՞նչ կերպ դուք կանվանեիք մի մարդու, ով բազմիցս և համառորեն փորձում է փչացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները, բացահայտելով իր նեղ, անձնական շահերը՝միջնորդությամբ գումար վաստակել, իբրև ֆրանսիական ներդրումներ իրագործելով։ Եվ ցավալի է, որ թղթակիցը հաստատում է նրա խոսքերն այն մասին, թե իբր Ֆրանսիայի նախկին դեսպանը խոսել է Արագածի նախագծում ֆրանսիական մեծ ներդրումների մասին։
Պարզվել է, որ նույն MDP ընկերությանն ավելի վաղ դիմել էր պարոն Պասկալը՝ Արագած լեռան մասթեր պլանի մշակման խնդրով։
Չնայած նախագծելու, կառուցելու և նույնիսկ իբր ներդրումներ կատարելու նրա կարողության մասին ամպագոռգոռ պնդումներին, այս փաստն արդեն իսկ վկայում է, որ պարոն Պասկալը լկտի ստախոս է: Բացի այդ, նա նաև փորձում է վնաս հասցնել Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Բայց որո՞նք են դրդապատճառները և ո՞վ է կանգնած պարոն Պասկալի հետևում:
Ռեպորտաժում մենք ակնհայտորեն տեսանք ռուսաստանցի գործարար օլիգարխ Սարկիսովին, ով նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել այս նախագծի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Սարկիսովն ինքն է հայտարարել, որ ոչ Հայաստանը, ոչ Արցախն իր հայրենիքը չեն։ Իսկ պարզապես բացելով նրա էջը սովորական Վիքիփեդիայում, մենք անմիջապես տեսնում ենք, որ Սարկիսովը «ոչ սովորական» ռուս օլիգարխ է, որն Արագածի նախագծի նկատմամբ հետաքրքրություն ունի։ Իսկ ե՞րբ է հայտնվել այդ հետաքրքրությունը և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։ Եվ, իրոք, ինչու՞ ռուս օլիգարխը, ով երբեք չի զբաղվել խոշոր կառուցապատմամբ, հանկարծ ցանկացել է իր վրա վերցնել աշխատանքի այդ դժվար ծավալը։ Ի՞սկ հիշում եք պարոն Պասկալի խոսքերը, թե նրանք (իբրև թե մենք) մեծ ճոպանուղի չեն կառուցի, հետո հողը կվաճառեն ու կանհետանան։ Պարզ է,որ իր արշինով է չափում։
Պետք չէ շատ ժամանակ ծախսել հասկանալու նրա եկամուտների աղբյուրը, որը կապված է բացառապես ռուս օլիգարխների շրջանակի հետ։ Բավական է պարզապես «գուգլել» Սարկիսովին։ Մեկ անգամ ևս ինքներդ ձեզ տրամաբանական հարց տվեք՝ ինչու՞ հանկարծ տխրահռչակ փորձագետ և տոմսավաճառ Պասկալը չի վախենում պատժամիջոցների տակ ընկնել՝ աշխատելով Սարկիսովի հետ:
2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ Արագածի տարածաշրջանային զարգացման և լեռնադահուկային կենտրոնի մեր համալիր նախագիծը, երկու նախարարությունների հետ կնքելով համագործակցության համաձայնագրեր, մենք ստիպված եղանք 2021 թվականին մասնակցել մրցույթին՝ էությամբ մեր նույն նախագծի հետ, որովհետև ինչ-որ հրաշքով հայտնվեց մեկ այլ ընկերություն, որն իբր ցանկանում էր ներդրումներ կատարել նույն տեղում՝ նույն հողերում։ Բայց, ինչպես գիտեք, հրաշքներ չեն լինում : Չէ՞ որ «Արագեյթը» հայտնվել է Վերմիշյանի Կուրշավել կատարած այցից հետո։
Հ.Գ. Արդյո՞ք ապահովագրող Սարկիսովը օպտիմալ ընտրություն է Արագած լեռան զարգացման ծրագրի իրականացման համար:
Մեր «Ռուցոգ Հոլդինգ» ընկերությունն իրապես միջազգային ընկերություն է: Ներկայումս մենք Լոս Անջելեսում կառուցում ենք 560 տուն, ընդհանուր 700 հեկտար հողատարածքի վրա, իսկ շինարարության շրջանառությունը կազմում է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մեր նախագծերն ակտիվորեն զարգանում են Չեխիայում, Իսպանիայում, Իսրայելում, Հարավարևելյան Ասիայում, Մավրիկիայում և ԱՄՆ-ում: Այժմ մենք նաև Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում, բնակելի համալիր ենք կառուցում, որը եզակի նախագիծ է՝ առաջադեմ տեխնոլոգիաներով: Նախագիծը կդառնա մեր գեղեցիկ մայրաքաղաք Երևանի մարգարիտը։ Ի դեպ, մենք բացենք բոլորի համար, մեր գրասենյակը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտա 15/2 հասցեում, և մեր ընկերության մասին շատ հեշտ է տեղեկատվություն գտնել և անձամբ այցելել մեր գրասենյակ:
Թող պարոն Պասկալը և«հարգարժան» լրագրողուհին չանհանգստանան մեր փողերի ծագման մասին։ Մեր ներդրումները հայրենասիրական ներդրումներ են։ Ցանկացած քաղաքաշինության մեջ կարևոր են ֆինանսական պլանավորումը և ֆինանսական մոդելը։ Մեզ համար ոչ միայն կարևոր է նախագիծ-գաղափարի իրականացումը, այլև որպեսզի զբոսաշրջիկը կրկին ու կրկին վերադառնա Արագած՝ ոչ միայն ձմռանը, այլ նաև ամռանը: Արագածում մեր նախագիծը միայն լեռնադահուկային կենտրոնը չէ։ Դա Ապարանի տարածաշրջանի զարգացումն է, դա աշխատատեղեր են մեր հայրենակիցների համար, դա շրջակա միջավայրի պահպանությունն է և ջրի պաշարի համալրումը, դա նաև էկո-ֆերմաներն են՝ իրենց արտադրանքով և Արագածի տարածաշրջանի ու ամբողջ Հայաստանի համապարփակ զարգացումը։ Մենք սիրում ենք մեր Հայաստանը և ամեն ինչ անում ենք նրա բարգավաճման ու զարգացման համար:
Մենք մեծ հետաքրքրությամբ և հարգանքով ենք միշտ վերաբերվել «Ազատություն ռադիոկայան» -ի գործունեությանը և մասնավորապես, տիկին Նանե Սահակյանին: Բայց այս անգամ մենք մեծ հիասթափությամբ արձանագրում ենք մեր ափսոսանքը ոչ պրոֆեսիոնալ և մակերեսային ռեպորտաժի թողարկման համար։ Մերը նկերությանը անհիմն մեղադրելով կոռուպցիայի և անազնիվ բիզնես վարելու մեջ: