Իրանն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին

Իրանը հարգում է ցանկացած երկրի, այդ թվում և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և «ընդգծում է պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին՝ քաղաքական երկխոսության միջոցով»։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, փոխանցել է Իրանի IRNA պետական գործակալությունը։

Նա միաժամանակ նորից դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ ռազմավարական երկխոսության արդյունքներով Ռուսաստանն ստորագրել է ամփոփիչ հռչակագիր, որում, ըստ Աբդոլահիանի, «ներառվել է կետ Իրանի դեմ»։ Փաստաթղթում աջակցություն է հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությանը՝ Հորմուզի նեղուցի երեք կղզիների (Աբու Մուսա, Մեծ Թոմբ և Փոքր Թոմբ) շուրջ վեճի կարգավորման վերաբերյալ, որոնք Իրանը համարում է իրենը։

«Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ կանչելուց հետո մենք պարզաբանումներ ենք ստացել ռուսական իշխանություններից, բայց դրանք բավական չենք համարում և չենք ընդունի այդ գործելակերպի կրկնությունը Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Իրանի տարածքային ամբողջականության հարցում», նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

News.am