Ամրաշինական աշխատանքներ չեն իրականացվում. Արցախի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանին

Հայկական կողմն Արցախի Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չի իրականացրել։ Այս հայտարարությունը տարածել է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին` ժամը 21։15-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է հաղորդագրությունում։

Sputnik Արմենիա