2023-07-19 19:34
Լրատվական գործակալություններ
Գեղամ Ստեփանյան․ Արցախում խանութները դատարկ են, իսկ դեղատներում դեղեր չկան
Արցախում օրվա սննդի խնդիր է։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ստեփանակերտում և Լեռնային Ղարաբաղի այլ համայնքներում ամենուր հերթեր են, հացի, ձվի, կաթնամթերքի հերթեր... Խանութները դատարկ են, իսկ դեղատներում դեղեր չկան»,- մասնավորապես գրել է նա։
News.am