2023-07-20 15:16
Լրատվական գործակալություններ
Արցախի ԱԺ-ն արտահերթ նտաշրջան է գումարում. Ուղերձ կընդունվի
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովը նիստ է հրավիրել: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման է ներկայացվել Ազգային ժողովի ուղերձի ընդունման մասին հարցը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցը կներկայացվի ԱԺ արտահերթ նստաշրջանի քննարկմանը:
Նշենք, որ հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստարջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: