Անահիտ Ավանեսյան․ Խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ

«Թե՛ կոչերով, թե՛ գրավոր տեղեկատվություններով ես ամբողջ ինֆորմացիան նաև փոխանցում եմ թե՛ ՄԻՊ-ին, թե՛ նաև Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին և այս ամեն ինչը փաստագրվում է և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ միջազգային կառույցներից պատասխանները գոհացուցիչ չեն, քանի որ ճանապարհը բաց չէ;

Ավանեսյանը տեղեկացրեց, որ դեղորայքը և բոլոր բժշկական պարագաներն արցախում օգտագործվում են ըստ կարիքի:

«Բոլոր միջամտությունները, որոնք այս պահին հնարավոր է հետաձգել, որոշակի ժամանակով հետաձգված են»,-ասաց ավանեսյանը և փաստելով, որ այս պահին դեղորայք չի հասցվում ԼՂ. ասաց «Խաթարված է դեղորայքի տեղափոխումը»:

Panorama.am