2023-07-20 16:55
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Եվրամիության խորհուրդն այսօր ևս կես տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը, երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործողությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պատժամիջոցները, որոնք առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարից` ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի»,– նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
Sputnik Արմենիա