2023-07-20 17:59
Լրատվական գործակալություններ
ԵՄ խորհուրդը երկարացրել է Տոյվո Կլաարի մանդատի ժամկետը
Եվրամիության խորհուրդն այսօր մեկ տարով երկարաձգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատի ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ նրա մանդատը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը:
Նշենք, որ Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին:
Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես Վրաստանի ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախուսել տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի, անհրաժեշտության դեպքում`նրանց հարևան երկրների միջև:
Sputnik Արմենիա