2023-07-20 19:40
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը «լեգալացնում» է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները
Ադրբեջանը Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները «լեգալացնելու» «հիմքեր» է ստեղծում։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է մտցրել «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կարգում»։ Որոշման համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ժամանակ, գրանցման բաժիններում և հյուպատոսական վարչությունում ծննդյան, ամուսնության և մահվան մասին տեղեկությունները գրվում են գոյություն ունեցող վարչատարածքային միավորների անվանումներին համապատասխան։
«Հայաստանի Հանրապետությունում վայրերի անունները կգրառվեն Ադրբեջանի պատմական տեղանուններին համապատասխան՝ հաշվի առնելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանձնարարականները»,- տեղեկացրել են ԶԼՄ-ները։
News.am