CNN-ը հայտնել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային ուղարկված զենքի մի մասը գողացել են

CNN-ը հայտնել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային ուղարկված զենքի մի մասը գողացել են հանցավոր կազմակերպությունները, կամավոր ծառայողներն ու զենք վաճառողները: Այս մասին հեռուստաալիքին հայտնի է դարձել Պենտագոնի գլխավոր տեսուչի հաշվետվությունից։

Փաստաթղթում ներկայացվում են 2022 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Կիևին փոխանցված զենքը գողանալու և իրացնելու փորձերի դեպքեր։

Նշվում է, որ փորձերը կանխվել են ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից:

News.am