ԿՀՎ․ Ուկրաինան կարող է հաջողության հասնել ՌԴ պաշտպանության ոլորտում կառուցվածքային խնդիրների պատճառով
Ուկրաինան կարող է հաջողության հասնել հակահարձակման մեջ՝ Ռուսաստանի պաշտպանության ոլորտում կառուցվածքային լուրջ խնդիրների պատճառով, ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Ասպենի անվտանգության ֆորումում։
Բերնսը մեջբերել է հետախուզական ապացույցներ այն մասին, որ ռուսական զորքերի կողմից կառուցված նշանակալի պաշտպանության հետևում թաքնված են «որոշ էական կառուցվածքային թուլություններ»: Որպես օրինակ նա մատնանշել է «ցածր բարոյական ոգին», «վատ հրամանատարությունը» և «անկազմակերպվածությունը անկարգությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքական և ռազմական ղեկավարության մեջ»։
ԿՀՎ տնօրենն ասել է, որ դա իրեն լավատես է դարձնում Ռուսաստանի դեմ հակահարձակման մեջ Ուկրաինայի հաջողության վերաբերյալ: «Դա բարդ խնդիր կլինի, բայց որպես հետախուզական գործակալություն մենք կանենք ամեն ինչ՝ տրամադրելու հետախուզական աջակցություն և տեղեկատվության փոխանակում, որը կօգնի ուկրաինացիներին առաջընթաց գրանցել», - խոստացել է Բերնսը:
News.am