Փաշինյան. Քանի չկա խաղաղության պայմանագիր, պատերազմը շատ հավանական է

Քանի դեռ չի կնքվել խաղաղության պայմանագիր և չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից, պատերազմը շատ հավանական է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, «Ֆրանս-պրեսս» գործակալության հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրան գումարվում է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը, աշխարհաքաղաքական ընթացիկ վիճակը, որտեղ աշխարհակարգը, որը ենթադրում էինք՝ գոյություն ունի, տեսնում ենք,որ չունի։ Նոր էսկալացիաները, նոր պատերազմները միշտ էլ հնարավոր են, ինչը չի նշանակում, որ դա տեղի կունենա, և ինչը նաև չի նշանակում, որ դա տեղի չի ունենա։ Բառացիորեն ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ։ Իմ վարչապետության տարիներին ամենաշատը երեք օր հնարավոր է լինի, որ հրադադարի ռեժիմի խախտում չի եղել»,- նշեց Փաշինյանը։

News.am