2023-07-24 14:29
Լրատվական գործակալություններ
Թեհրանում մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թեհրանում այսօր՝ հուլիսի 24-ին մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը Թեհրան է այցելել իրանցի գործընկերոջ հրավերով։
Նախատեսված են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության մյուս պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: