Քանանի․ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին

Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հայտնելով Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու Թեհրանի պատրաստակամությունը, հաղորդում է IRNA-ն։

Քանանին ասել է, որ Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին։

«Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հարաբերությունների շրջանակներում այսօր այցով կժամանի Թեհրան՝ ի պատասխան իրանցի գործընկերոջ ՝ Երևան կատարած այցի»,–հավելել է Քանանին։

Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն էներգետիկայի, տնտեսության, հյուպատոսական ծառայությունների ոլորտներում համագործակցությունը։

News.am