2023-07-25 08:38
Լրատվական գործակալություններ
Նուլանդը ժամանակավորապես կփոխարինի Շերմանին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գործերի տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանակավորապես կկատարի պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականությունները թոշակի անցնող Վենդի Շերմանի փոխարեն, տեղեկացրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Նախագահ Բայդենը խնդրել է Վիկտորյա Նուլանդին կատարել պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականություններն այնքան ժամանակ, մինչև որ նշանակվի մեր հաջորդ առաջին տեղակալը։ Մեր բախտը բերել է, որ կա դիվանագետ՝ նրա փորձով, հմտություններով և պետդեպարտամենտին նվիրվածությամբ, որը կարող է ստանձնել լրացուցիչ պարտավորություններ»,- նշվել է հաղորդագրությունում։
Բլինքենը տեղեկացրել է, որ Շերմանի վերջին աշխատանքային օրը լինելու է հուլիսի 28-ը։
News.am