2023-07-25 08:41
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ. Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է տեղեկագրում։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Verelq.am