«Հրապարակ». ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԻՐ 47-ԱՄՅԱԿԸ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ Է «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է: Նա իր 47-ամյակը դիմավորելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանին երեկ հարցրինք, թե ինչպես են պատրաստվում նշել Աշոտյանի ծննդյան օրը։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալու:

«Կապված քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա հետ, երևի ինքներդ էլ գիտեք, սկսած անօրեն բանտարկությունից` բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, դրանք կշարունակվեն նաև վաղը՝ որոշակի այլ շեշտադրումներով, բայց ժամանակից առաջ չանցնենք, վաղը մեր քաղաքացիները դա կտեսնեն։ Արմեն Աշոտյանին բանտարկելու թիվ մեկ նպատակն իրեն լռեցնելն էր, բայց, ինչպես տեսնում եք, իր ձայնը լսելի է նաև կալանավայրից և, ամենակարևորը` սպասելի է մարդկանց համար։ Վստահ եմ, որ մարդիկ շատ ավելի շատ կսպասեն պարոն Աշոտյանի՝ ասուլիսից հետո ավանդական դարձած ստերի բացահայտմանը կամ, ինչպես Աշոտյանն է ասում, հերձմանը, այլ ոչ թե թիվ մեկ ստախոսի ստի հերթական չափաբաժնին»,- ասաց Մամիջանյանը»։

Aysor.am