2023-07-25 20:11
Լրատվական գործակալություններ
0
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի է ունենում համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախը հայտարարել է աղետի գոտի ու հորդորել է հանրությանը ոտքի կանգնել, քանի որ Արցախը օրհասական վիճակում է:
Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով: