2023-07-26 12:01
Լրատվական գործակալություններ
0
ԱՍՏՂԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ԳԵՂԵՑԻԿ ԱՍՏՂԱԹԱՓ ԿՏԵՍՆԵՆ
Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։
Ինչպես հայտնում է Բյուրականի աստղադիտարանը, Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։
Ասուպային հոսքը այս տարի սկսվել է հուլիսի 17-ից և առավելագույն պիկը լինելու է օգոստոսի 12/13-ի գիշերը, սակայն առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերներ։