Տոյվո Կլաար․ Եվրամիությունը լուրջ է վերաբերվում ԿԽՄԿ-ի նախազգուշացումներին
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է ազատ գործի: Այս մասին նա գրել Է իր Twitter-ի էջում ՝ կիսվելով ԿԽՄԿ-ի հայտարարությամբ։
«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում շատ բարդ պայմաններում։ Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել: Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում նրանց նախազգուշացումներին», - գրել է Կլաարը։
Հիշեցնենք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հուլիսի 25-ին հայտարարել է, որ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Արցախ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամով: ԿԽՄԿՆ փաստել է՝ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասին և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։
Sputnik Արմենիա