Երևան քաղաքի ոստիկանապետը հանդիպեց ծնողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեք տարի մեզ խաբել են, մեր երեխաներին տարան Զանգելան կորցրեցին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:
Նշենք, որ Աջմիածնի «քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը հանդիպեց ծնողների հետ՝ առաջարկելով գույքագրել ու առանձնացնել իրենց հարցերը՝ միաժամանակ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպողը ինքը չէ։
Ծնողներից մեկն էլ նշեց. «Մեզանով է ինքը դարձել վարչապետ, թող գա մեզ լսի, ոչ թե իր էշը առաջ քշի, մեզ Սանամյանը պետք չէ, նա մեզ արդեն հետաքրքիր չէ, մեզ միայն Փաշինյանն է պետք, որովհետև միայն ինքը ունի մեր հարցերի պատասխանը։
Մենք իրեն ընտրել ենք, որ մեր երեխաների ապագան կառուցեր, ոչ թե՝ որ «ուտեր» մեր երեխաների գլուխը։ Սանամյանը շաբաթը մեկ ընդունում ու հետ է ուղարկում, հետո՞, իր նման սուտասանների արդեն երեք տարի է տեսնում ենք»:
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Նրանք փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։
News.am