ՌԴ ԱԳՆ․ ՆԱՏՕ երկրների ներգրավումը Հարավային Կովկասի գործերում կապակայունացնի տարածաշրջանը

Մենք քանիցս ընդգծել ենք, որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին ենթարկեցված է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության խնդրին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում որևէ ավանդի մասին խոսք, իհարկե, չկա։ ԵՄ առաքելությունը երկկողմ հարաբերություններում, ըստ իս, ոչ մի դարման, իհարկե, չի դարձել հայ-ադրբեջանական սահմանի բախումներում։ Այդ ամենը մի ավելորդ անգամ հաստատում է մեր գնահատականները, որ լիցքաթափման հիմնական մեխանիզմներից մեկը պետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովների աշխատանքը, և մենք ողջունում ենք նրա հերթական՝ չորրորդ նիստը, որը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, երկար ընդմիջումից հետո։ Եվ հաստատում ենք պատրաստակամությունը՝ խորհրդատվական օժանդակություն ցուցաբերել կողմերին»,- նշել է Զախարովան։

Ինչ վերաբերում է Հայաստանում կանադացիների հայտնվելուն, Զախարովայի կարծիքով, դա հաստատում է, որ արտաքին քաղաքական ինքնուրույնությունը լրիվ կորցրած Եվրամիությունը զբաղվում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերի սպասարկմամբ։ «Դա լիովին բացատրվում է Հայաստանում ԵՄ-ական առաքելությամբ, որը մոտ հարյուր մարդ ունի, որոնց մեկ-երկու կանադացի մասնագետ էր պետք։ Եվ թե ինչ մասնագետներ են դրանք՝ մենք նույնպես գլխի ենք ընկնում։ Կանադական խաղաղապահության առանձնահատկության մասին մենք լավ տեղեկացված ենք։ Հենց այդպիսի մասնագետներն էին Կանադայից 2015 թվականից ակտիվորեն պատրաստում ուկրաինացի գրոհայիններին»։

Ինչ վերաբերում է Պենտագոնի հետ Հայաստանի պաշտոնական անձանց շփումներին, ապա, ըստ Զախարովայի, «տեսնում ենք, թե ինչպես են ՆԱՏՕ երկրները, այդ թվում ԱՄՆ-ն և Թուրքիան, բարձր հետաքրքրվածություն ցուցաբերում Հարավային Կովկասի հանդեպ. «Համոզված ենք, որ դաշինքի ներգրավումը տարածաշրջանի գործերում ապակայունություն կբերի և երկար ժամանակով մի կողմ կմղի լիարժեք, լիաչափ, լիարյուն խաղաղ կարգավորումը»։

News.am