2023-07-26 18:12
Լրատվական գործակալություններ
Ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր
Ադրբեջանի բանակում մեկ օրում երկրորդ ինքնասպանությունն է կատարվել։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, N զորամասի զինծառայող Թելման Մահմուդ օղլի Էլյուբովը ինքնասպանոթյուն է գործել հրազենով։ Զինվորական դատախազության աշխատակիցներն իրականացրել են դեպքի վայրի և մարմնի զննում, իրականացրել անհրաժեշտ այլ միջոցառումներ։ Հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու« հոդվածով։
Ավելի վաղ տեղեկացվել էր զինվոր Իլքին Ալեքպերովի ինքնասպանության մասին։
News.am