Թուրքիայի և Չինաստանի արտգործնախարարները միջազգային խնդիրներ են քննարկել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանի նորանշանակ արտգործնախարար Վան Իի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։

Վան Ին, որն արտգործնախարար է նշանակվել հուլիսի 25-ին, առաջին արտասահմանյան պաշտոնական այցով մեկնել է Անկարա:

«Բանակցությունների ընթացքում գնահատվել է Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, գլոբալ ֆինանսական համակարգը ։ Քննարկվել է նաև ույղուրների վիճակը ՉԺՀ–ում», - ասվում է հաղորդագրությունում ։

Նախարարները քննարկել են Չինաստանի հետ Թուրքիայի երկկողմ առևտրի առավել հավասարակշռված կառուցվածքի համար ներդրումների ավելացման ուղիները:

Բացի այդ, Ֆիդանը և Վան Ին քննարկել են երկու երկրների միջև երկխոսության և խորհրդակցությունների մեխանիզմների առավել արդյունավետ օգտագործման հարցերը, այդ թվում՝ միջկառավարական կոմիտեի միջոցով: Քննարկվել են նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և այսպես կոչված «Միջին միջանցք» նախաձեռնությունները, միջուկային էներգետիկայի, գյուղատնտեսության, քաղաքացիական ավիացիայի, մշակույթի և զբոսաշրջության խնդիրները:

Սպասվում է, որ Չինաստանի ԱԳ նախարարին կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Sputnik Արմենիա