2023-07-27 09:49
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը` Արցախ ուղարկված հումանիտար օգնության մասին
Հայաստանը չի կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Тwitter-յան էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
«ԼՂ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է»,– նշել է Փաշինյանը։
Sputnik Արմենիա