Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎԸ ՀԻՇԵՑՐԵԼ Է ՂՐԻՄԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՝ «ՀԱՎԵՐԺ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1813 թվականին Ռուսաստանը պարսիկների հետ կնքեց Գյուլիստանի հաշտության պայմանագիրը՝ Ղարաբաղի խանությունը Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու մասին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Համապատասխան հրամանագրում ասվում է՝ «Հավերժ ժամանակների համար»։

Իսկ 1783 թվականին Ռուսաստանը Օսմանյան կայսրության հետ պայմանագիր կնքեց Ղրիմի խանության՝ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու մասին։

Ի՞նչ տարբերություն 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրի և 1783 թվականի Օսմանյան կայսրության հետ պայմանագրի միջև:

Սա մեր տարածքն է։ Ի՞նչ եք կարծում՝ մենք պարզապես ինչ-որ մեկին կտա՞նք այն։ Հիմա Լենինը չկա, Ստալինն էլ չկա։ Հիմա կա պարոն Պուտինը, որին շուտով կճանաչեն։ Սա ցարական ինքնավարություն կամ Խորհրդային Միություն չէ, կա ազգային շահ և նպատակահարմարության հարց։ Ձեռնտու է՝ համագործակցում ենք, ձեռնտու չէ՝ չենք համագործակցում»,-նշեց Տարասովը։

News.am