ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԻՇՏ ԱՆՍԱՍԱՆ ՈՒԺ ԿՀԱՆԴԻՍԱՆԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Ավագ գնդապետ Ան Ցյանի հոդվածը:

96 տարի առաջ՝ 1927 թվականի օգոստոսի 1-ին, աչքի առաջ ունենալով Չինական Մեծ հեղափոխության ձախողումն և գոմինդանյան ռեակցիոնների կողմից հեղափոխական ուժերի կատաղի ճնշումը, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը Նանչան քաղաքում միավորեց իր ողջ հեղափոխական ուժերը՝ զինված ապստամբություն սկսելու համար, արձակելով առաջին կրակոցը գոմինդանյան ռեակցիոնների դեմ և ճանապարհ բացելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության անկախ ղեկավարության համար զինված պայքարի և հեղափոխական բանակի ստեղծման գործում։

Վերջին 100 տարիների ընթացքում Չինաստանի ազգային-ազատագրական բանակը կերտվել է պողպատից և երկաթից և դարձել հերոսական ժողովրդական բանակ, որն անձնուրաց ծառայում է ժողովրդին, դիմակայում բոլոր հնարավոր դժվարություններին և գնում հաղթանակից հաղթանակ ուղիով։

Չինական բանակի անցյալը, ներկան և ապագան.

Իր ստեղծման օրվանից Չինաստանի ազգային-ազատագրական բանակը՝ 22 տարվա զինված հեղափոխական պայքարի ընթացքում ջախջախել է երկրի ներքին և արտաքին թշնամիներին, մեծ հաղթանակներ տարել ագրարային հեղափոխական պատերազմում, Ճապոնիայի դեմ և ազատագրական պայքարում։ Այն ամուր հիմք է դրել նոր Չինաստանի կառուցման համար, որտեղ ժողովուրդը առաջատար դեր է խաղում, և հիմնովին շրջել այն իրավիճակը, երբ չին ազգը հետամնաց և պարտված էր:

1949-ին ՉԺՀ կազմավորումից ի վեր չինական բանակը ակտիվորեն մասնակցել է սոցիալիստական հեղափոխությանն ու շինարարությանը, անշեղորեն կատարել հայրենիքի, ժողովրդի խաղաղ աշխատանքի պաշտպանության իր պարտականությունները, հաջողությամբ օգնել Կորեային, ինչպես նաև բազմաթիվ ինքնապաշտպանական գործողություններ իրականացրել իր սահմանների երկայնքով՝ պաշտպանելով նախնիներից ժառանգած հազարավոր մղոն սահմաններն ու հսկայական ծովային և օդային տարածքները, հզոր աջակցություն ցուցաբերել նորաթուխ ժողովրդական իշխանության ամրապնդման, Չինաստանի հզոր տերության կարգավիճակի հաստատման և չին ազգի արժանապատվության պաշտպանության գործին։

Չինաստանում բարեփոխումներից և բաց քաղաքականության անցումից ի վեր, չինական զինուժը օրենքի սահմաններին համապատասխան անթերի կատարում է իր պաշտպանական պարտականությունները Հոնկոնգում և Մակաոյում, արդյունավետորեն հակազդում ազգային անվտանգությանը սպառնացող տարբեր սպառնալիքներին, վճռականորեն պայքարում անջատողական և դիվերսիոն գործողությունների բոլոր ձևերի դեմ, ակտիվորեն մասնակցում օտարերկրյա պետությունների հետ ռազմական փոխանակումներին և համագործակցությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին։

 Ներկայումս չինական բանակի հեղափոխական արդիականացման մակարդակը շարունակաբար աճում է, իսկ մարտական գործողությունների զսպման ու վարման ունակություններն անընդհատ կատարելագոդծվում։

Նախկինում միայն մեկ տեսակ ծառայություն ունեցող բանակը, վերածվել է հզոր բանակի՝ ինտեգրելով իր մեջ տարբեր տեսակի զորքեր, իսկ նախկինում «բանակային սննդի մատակարարման ցածր մակարդակով և վատ սպառազինությամբ» բանակը դարձել է հզոր բանակ, որը հիմնականում իրականացնում է մեքենայացում և արագացնում անցումը դեպի ինֆորմատիզացիա և բանականություն։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության XVIII-րդ համագումարից ի վեր չինական բանակը իր առջև նպատակ է դրել նոր իրավիճակին համապատասխան ուժեղացնել բանակը, երբ ացգային բանակը, որը ենթարկվում է կուսակցության հրամանատարությունը, կարող է հաղթանակներ տանել պատերազմում և ցուցաբերել հմուտ գործելաոճ, ժամանակի հետ առաջ շարժվել և նորարարական ռազմավարական ներդրումներ իրականացնել, ինչպես նաև ձևակերպել ռազմական ռազմավարական ուղի նոր իրավիճակին համապատսսխան։

Նախագահ Սի Ծինփինը Գութիենում համաժողով անցկացրեց նվիրված ամբողջ բանակի քաղաքական աշխատանքին։ Նա ակտիվորեն ամրապնդեց բանակի քաղաքական կառուցվածքը, անշեղորեն հետամուտ եղավ կուսակցական ոճի և մաքուր կառավարության կառուցմանը և ղեկավարեց հակակոռուպցիոն պայքարը: Ազգային պաշտպանության և բանակի ոլորտում համապարփակ և խորը բարեփոխումների խթանումը, նոր կառույցի ստեղծումը՝ որտեղ ռազմական հանձնաժողովն իրականացնում է ընդհանուր վերահսկողություն, զինվորական օկրուգները մեծ դեր են խաղում մարտական գործողություններում, իսկ զորքի տեսակները ունեն իրենց հիմնական դիրքը բանակաշինության մեջ, այս ամենը հնարավորություն տվեցին իրականացնել ազգային բանակի կազմավորման ձևի համապարփակ վերակառուցում և պատմական քայլ անել դեպի չինական առանձնահատկություններով զինված ուժերի համակարգի կառուցում։ Ազգային բանակը նորացվեց իր կազմով, համակարգով և պատկերով։

Մենք հավատարիմ ենք բանակում օրինական կառավարման և խիստ կարգապահական հսկողության սկզբունքին՝ նպաստելով բանակի կառավարման մոտեցման հիմնարար փոփոխմանը։ Մենք հավատարիմ ենք մարտական պատրաստականության միասնական հիմնական ստանդարտին՝ ակտիվորեն խթանելով զորավարժությունները և մարտական ​​պատրաստությունը, վճռականորեն պաշտպանելով ազգային ինքնիշխանությունը և ծովային շահերը: Մենք հաստատակամորեն իրականացնում ենք զարգացման նոր հայեցակարգը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով մարտական պրակտիկային, նորարարական զարգացումներին, համակարգային ձևավորումներին, ինտենսիվությանը և արդյունավետությանը, քաղաքացիական բնակչության հետ փոխգործակցությանը՝ մշտապես բարելավելով ազգային բանակի զարգացման որակն ու արդյունավետությունը։

2022 թվականի հոկտեմբերին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը հստակ բանաձև ընդունեց բանակի կառուցման 100-ամյա նպատակի իրականացման՝ ըստ կառուցման հստակ ժամանակացույցի ժողովրդական բանակը արագ տեմպերով համաշխարհային մակարդակի բանակի վերածման վերաբերյալ։ Առաջիկա հինգ տարիներին մենք հաստատակամորեն կիրականացնենք նոր դարաշրջանում ռազմական մտքի զարգացման նոր հայեցակարգը, կիրականացնենք նոր դարաշրջանի նոր ռազմական ռազմավարությունը, հավատարիմ կմնանք Չինաստանի Կոմունիստական կուսակցության բացարձակ ղեկավարությանը ազգային բանակի նկատմամբ, կշարունակենք քաղաքականապես հզորացնել բանակը, հզորացնել բանակը բարեփոխումների միջոցով, կառուցել հզոր բանակ գիտության, տեխնիկայի և կադրերի միջոցով, կիրականացնենք բանակի կառավարում օրենքով սահմանված կարգով, կնախապատրաստենք բանակը պայքարներին ու պատերազմներին, ինչպես նաև կիրականացնենք բանակի մշտական կառուցում։ Մենք կշարունակենք զարգացնել սպառազինության մեքենայացումն, ինֆորմատիզացումը և ինտելեկտուալացումը, կարագացնենք ժամանակակից ռազմական տեսության ներդնումը բանակի կազմակերպման, ռազմական անձնակազմի և սպառազինության մեջ, շարունակաբար բարձրացնելով պետական ինքնիշխանության, անվտանգության և զարգացման շահերի ռազմավարական պաշտպանունակությունը՝ արդյունավետորեն կատարելով նոր դարաշրջանի ազգային բանակի խնդիրներն ու առաքելությունները։

Աշխարհում խաղաղության և զարգացման խթանումը չինական բանակի կարևոր խնդիրն ու առաքելությունն է

Չինաստանը միշտ եղել է համաշխարհային խաղաղության կերտողը, իր ներդրումն է ունեցել համաշխարհային գլոբալ զարգացման գործում և եղել է միջազգային կարգի պահապանը, իսկ չինական բանակը միշտ եղել է համաշխարհային խաղաղության պահպանման հուսալի ուժ։

 Միջազգային խաղաղապահ գործողություններին Չինաստանի մասնակցության 33 տարիների ընթացքում իրենց մասնակցությունն են ունեցել չինական բանակի ավելի քան 40 հազար զինվոր, որոնք մասնակցել են ՄԱԿ-ի 25 խաղաղապահ գործողություններին։ Այս գործողությունների ընթացքում հերոսաբսր զոհվել է 16 զինվոր։ Չինաստանը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերող երկրորդն խոշորագույն ներդրող երկիրն է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ամենամեծ թվով զորքեր ուղարկող երկիրը: Մինչ օրս Չինաստանի բանակը պահպանում է 8000 անձնակազմից բաղկացած խաղաղապահ ռեզերվ, իսկ 2521 չինացի խաղաղապահներ գտնվում են 8 հատուկ խաղաղապահ ստորաբաժանումներում և ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ կատարելով իրենց առջև դրված խաղաղապահական խնդիրները։ Չինաստանը խաղաղապահ գործողություններին աջակցելու համար ուղարկել է ավելի քան 25 աջակցող և ապահովող խմբեր, այդ թվում ավելի քան 7000 զինծառայող: Բացի այդ, մոտ 60 երկրներից ավելի քան 2800 մարդ վերապատրաստվել է Չինաստանում խաղաղապահության, ականազերծման և նմանատիպ այլ ոլորտներում: Չինական բանակը նաև ակտիվորեն համագործակցում և փորձի փոխանակում է իրականացնում ավելի քան 90 երկրների և 10-ից ավելի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։

Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործողություններին չինական բանակի մասնակցության ընթացքում, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի, իրավիճակի կայունացման, խաղաղ բնակչության պաշտպանության, անվտանգության և աջակցության խնդիրներին, չինական զինուժը ակտիվորեն ծառայում է մարդկության ընդհանուր ճակատագրով համայնքի կառուցմանը: Չինական բանակը անկեղծ զգացմունքներով հուսադրում, պաշտպանում է աշխարհը։ Չինական բանակը իր գործողություններով և ընդունող երկրի ժողովրդի անկեղծ գովասանքներով ցույց է տալիս իր պատասխանատվությունը՝ որպես խոշորագույն երկիր։

Չինական բանակը, ձգտելով խաղաղության և գլոբալ ինտեգրմանը, ծառայում է մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնքի ստեղծմանը և շարունակում է հանրային անվտանգության համար անհրաժեշտ ապրանքներ տրամադրել միջազգային հանրությանը: Չինաստանի ռազմածովային նավատորմի ռազմաբժշկական <<խաղաղության տապան>> նավը (չինարեն՝ 和平方舟) այցելել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի նավահանգիստներ՝ ակտիվորեն բժշկական ծառայություններ մատուցելով տեղի բնակչությանը։ Չինաստանի ռազմաօդային ուժերը Հայիթիում, Աֆղանստանում, Պակիստանում և այլ երկրներում մարդասիրական օգնության համար օգտագործել են Յուն-20 (չինարեն՝ -20) տրանսպորտային ինքնաթիռը։

2008 թվականից չինական նավատորմը սկսել է ուղեկցորդական առաքելություններ իրականացնել քաղաքացիական նավերի համար Ադենի ծոցում և Սոմալիի ջրերում՝ իրականացնելով ծովային ուղիների պաշտպանության և ապահովման խնդիրները, որը արդյունավետորեն պաշտպանում են ազգային շահերը և միջազգային ծովային ուղիների անվտանգությունը։

Աշխարհում, դարաշրջանի և պատմության փոփոխություններին հանդիպելով՝ չինական բանակը նոր և ավելի մեծ ներդրում է կատարում համաշխարհային խաղաղության և կայունության, ինչպես նաև ընդհանուր զարգացման խթանման գործում։

Մի կողմից՝ նա վճռականորեն ռազմական գործողություններ է իրականացնում՝ պաշտպանելով ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը, համառորեն համագործակցում և հակազդում է որոշ երկրների սադրիչ ելույթներին ու գործողություններին՝ կապված Չինաստանի առանցքային շահերի և լուրջ մտահոգությունների՝ այդ թվում Թայվանի և Հարավչինական ծովի խնդիրների հետ։ Մյուս կողմից, այն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային անվտանգության կառավարմանը, կառուցողական երկխոսություն և գործնական համագործակցություն է հաստատում այլ երկրների ռազմական ուժերի հետ, մասնակցում է միջազգային զորավարժություններին, լուծում հակամարտություններն ու տարաձայնությունները, բարձրացնում է ճգնաժամային իրավիճակների կառավարման ունակությունն և վճռականորեն աջակցում համաշխարհային ռազմավարական կայունությանը:

Չինաստանը՝ մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցումը սահմանում է որպես նոր դարաշրջանում չինական պաշտպանության նոր գլոբալ իմաստ և միշտ հանդես է գալիս որպես համաշխարհային խաղաղության կերտող, աշխարհի զարգացմանը նպաստող, միջազգային կարգի պահապան և հանրային բարիքների «մատակարար»։ Փաստերը վկայում են, որ Չինաստանը գործընկեր և հնարավորություն է աշխարհի բոլոր երկրների զարգացման համար, իսկ չինական բանակը հաստատուն ուժ է համաշխարհային խաղաղության ապահովման գործում։

Չինաստանի և Հայաստանի բանակների միջև համագործակցության նոր էջ:

Վերջին տարիներին Չինաստանի և Հայաստանի առաջնորդների ղեկավարությամբ երկու երկրների միջև ռազմական փոխանակումները և համագործակցությունը շարունակում են զարգանալ։ COVID-19 համաճարակից ի վեր ռազմական շփումներն ու համագործակցությունը նոր փուլ են մտել։ Երկու կողմերը վերսկսել են համագործակցությունը պատվիրակությունների փոխայցելությունների, մասնագիտական փոխանակումների և անձնակազմի ռազմական վերապատրաստման ոլորտներում։ Օգտակար հետազոտություններ են իրականացվել այնպիսի ոչ ավանդական ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահությունը և ականազերծումը: Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ աշխատել ռազմական ոլորտում՝ ինտենսիվացնելու ռազմավարական խորհրդակցությունները, խորացնելու փոխանակումներն ու համագործակցությունը և նպաստելու չին-հայկական պաշտպանական համապարփակ, բազմամակարդակ և լայնածավալ համագործակցության նոր մոդելի ձևավորմանը։

Չինաստանն ու Հայաստանն ունեն հազարամյա քաղաքակրթության հարուստ պատմություն, և երկու երկրների ժողովուրդներն աչքի են ընկնում ընկերասիրությամբ, բարությամբ, տոկունությամբ և քաջությամբ։ Չինաստանի և Հայաստանի զինված ուժերի համագործակցությունը հիմնված է այս մշակույթի, որակների և ոգու վրա և ունի զարգացման մեծ ներուժ։ Այն մշտապես կամրապնդվի՝ նպաստելով խաղաղության ու կայունության ապահովմանը կովկասյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։

News.am