2023-07-28 11:25
Լրատվական գործակալություններ
Մոսկվայի մարզի օբյեկտների վրա հարձակվելու փորձի ժամանակ ուկրաինական ԱԹՍ է խոցվել
Մոսկվայի մարզի օբյեկտների վրա ահաբեկչական հարձակման փորձի ժամանակ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Այսօր առավոտյան կանխվել է անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնելու կիևյան ռեժիմի փորձը։ ԱԹՍ–ն ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՊՆ–ի` տուժածներ և ավերածություններ չկան:
Sputnik Արմենիա