2023-07-28 18:39
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ դեսպանություն․ Վերահաստատում ենք Բլինքենի կոչը՝ Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել է Սյունիք, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին: Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը՝ մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
News.am