2023-07-28 18:42
Լրատվական գործակալություններ
Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի նախագահին և ներկայացրել իր հրաժարականի պատճառները
Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։
Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։
News.am