ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հուլիսի 28-ի երեկոյան հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորանշանակ դեսպանը այս մասին հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում։

«Այսօր երեկոյան հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում»,- գրել է Օլիվիե Դըկոտինյին։