«Հրապարակ». ՔՊ ՑՈՒՑԱԿԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՍՔԻ Է ԲԵՐՎԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախնական տեսքի է բերվել Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը։ Նիստին մասնակցել են նաև ՔՊ Երևանի տարածքային գրասենյակների ղեկավարները, փոխքաղաքապետներ, քաղաքապետի առաջին տեղակալը։

ՔՊ-ում չեն գաղտնազերծում ցուցակը, գոնե՝ առաջին տասնյակը, սակայն հաստատեցին, որ այն գրեթե չի տարբերվում մամուլում գրվածից։ Որոշ շտկումներ են արվելու, և ցուցակը` վերջնական տեսքով նախ կուսակցականներին կներկայացվի հուլիսի 31-ին նախատեսված դրամահավաքին, ապա կհրապարակվի։

Դրամահավաքը, որը կկայանա «Դվին» հյուրանոցում, տարբեր մութ անձանց հնարավորություն կտա ֆինանսավորել ՔՊ-ի քարոզարշավը` լեգիտիմացնելով կոռուպցիան։ Իսկ դրամահավաքից հետո հստակ հանձնարարականներ կտրվեն, թե ով ինչ գործառույթ է իրականացնելու նախընտրական քարոզչության ժամանակ, և, առհասարակ, կազմակերպչական ինչ աշխատանքներ են տարվելու։ Վարչության վերջին նիստում քննարկել են նաև, թե որ համայնքներում է պետք ավելի շատ աշխատանք տանել. որտեղ է ՔՊ-ն թույլ, որտեղ՝ համեմատաբար ուժեղ»:

News.am