ՀԱՅՈՒՀԻ ՄԱԴԼԵՆԸ ՑՆՑԵԼ Է ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՄԱՆԿԱԿԱՆ ՁԱՅՆԸ» ՆԱԽԱԳԾԻ ԺՅՈՒՐԻԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայում ընթացող «Մանկական ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում փայլուն հանդես է եկել ֆրանսահայ Մադլենը։

 


Մադլենը կատարել է Ջոն Լենոնի Imagine հիթը։ Ստեղծագործության որոշ հատվածներ հնչել են նաև հայերեն։

Երգչուհին հիացրել է ժյուրիի բոլոր չորս անդամներին, որոնցից մեկը հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին է, ով արմատներով հայ է։

Մադլենը հայ կոմպոզիտոր Մարինե Գյուլումյանի դուստրն է, ով բնակվում է Ֆրանսիայում։

Newsarmenia.am