Ազատություն Վագիֆ Խաչատրյանին. ուսանողները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ այսօր վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:

Հայտնել ենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ հավաքված ուսանողները վանկարկում են «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» և պահանջում հանդիպում կառույցի ղեկավարության հետ:

Sputnik Արմենիա