2023-07-31 11:35
Լրատվական գործակալություններ
Արցախի երիտասարդությունը կհանդիպի Կարմիր խաչի երևանյան գրասենյակի ղեկավարին
Արցախի երիտասարդությունը Միջազգային Կարմիր խաչի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում: Նրանք այս պահին գնում են Կարմիր խաչի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ հանդիպելու և ներկայացնելու իրենց պահանջները: Արցախի երիտասարդները ակնկալում են պատասխան ստանալ այսօր մինչև 17:30:
Նշենք, որ Արցախի երիտասարդությունը երկու պահանջ ունի. նախ Միջազգային Կարմիր Խաչի ղեկավարը միջազգային լրատվամիջոցներին ասուլիսի հրավիրի ու բարձրաձայնի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգելու մասին ու դատապարտի եղածը, և երկրորդը, որ անհապաղ վերադարձնի Վագիֆ Խաչատրյանին Հայաստան։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Ադրբեջանը առևանգել է Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին:
Alphanews.am