2023-07-31 11:53
Լրատվական գործակալություններ
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը զեկույց կպատրաստի Արցախում տիրող իրավիճակի մասին
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մեկ շաբաթից զեկույց կպատրաստի Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին: Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ դա անում է Արցախի նախագահի խնդրանքով: Իր գրառումներում նա մասնավորապես ասել է.
«Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնել:
Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն է իրականացնում: Նա կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում և Հայաստանում: #StopArmenianGenocideInArtsakh #StopArmenianGenocide2023»,- գրել է Լուիս Մորենո Օկամպոն:
AlphaNews.am