Հայաստանում մեկ շաբաթում կարմրուկի 21 դեպք է հաստատվել

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 21-ով և հասել 359-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 5–ը հոսպիտալացված են, 215-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 250-ը երեխաներ են, 109-ը` մեծահասակներ:

Sputnik Արմենիա