SOS․ Արցախում երիտասարդները ֆլեշմոբ են իրականացրել․ լուսանկարներ

Պաշարված Արցախի սրտում, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ այսօր կազմակերպվել է ֆլեշմոբ` SOS վերտառությամբ:

«Այս նախաձեռնությամբ Արցախի երիտասարդներն իրացրել են իրենց ձայնը և հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արցախցիների դեմ իրականացնում է էթնիկ զտում։ Արտաքին աշխարհը լուռ է։

Ամիսներ շարունակ արցախցիները կրում են բազմաթիվ դժվարություններ, այժմ էլ կանգնած են հումանիտար աղետի առաջ», — նշված է հաղորդագրությունում։

AlphaNews.am