Չինաստանը և Վրաստանը հայտարարել են երկկողմ ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին
Չինաստանի և Վրաստանի իշխանությունները հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին, տեղեկացրել է Xinhua գործակալությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու Չինաստան կատարած այցի ընթացքում։ Համատեղ հայտարարության համաձայն, որի տեքստը տարածել է գործակալությունը, Պեկինը և Թբիլիսին նախատեսում են խորացնել ինչպես քաղաքական փոխգործակցությունը, այնպես էլ համագործակցությունը տնտեսության, մշակույթի ոլորտներում։
«Կողմերը կզարգացնեն կոորդինացումը միջազգային հարցերի լուծման ժամանակ, կշարունակեն խորացնել երկկողմ միջպետական հարաբերությունները, միասին ապահովել խաղաղությունը, կայունությունը և զարգացումը տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում»,- ընդգծվել է հայտարարությունում։
Վրաստանի վարչապետը ժամանել է Չինաստան, որպեսզի ներկա գտնվի 31-րդ ամառային ունիվերսիադայի բացմանը Չենդու քաղաքում (Սիչուան հարավարևմտյան նահանգ)։
News.am