Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Լաչինի միջանցքն անվանել է Ադրբեջանի տարածք
Թուրքիան կողմ է, որպեսզի շտապ խաղաղության համաձայնագիր կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այստեղ կարծում են, որ դա թույլ կտա կայունություն ապահովել իրենց շրջապատող տարածաշրջանում։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։
«Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին և Հայաստանին վերաբերող նախաձեռնությունները և միջազգային հանրությանը կոչ է անում նույնպես պաշտպանել դրանք՝ տարբերություն չդնելով կողմերի միջև։ Տարածաշրջանում կայունության ճանապարհը համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման միջով է անցնում, և դրա համար կարևոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Ֆիդանը։
Նա Լաչինի միջանցքն անվանել է Ադրբեջանի տարածք՝ նշելով, որ Բաքվում իրավունք ունեն ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք այնտեղ անհրաժեշտ են համարում, ապահովելու համար իրենց անվտանգությունն ու ինքնիշխան իրավունքների պաշտպանությունը։
News.am